Համալսարանի Ամբիոնները

Հոգեբանության Ամբիոն

Ամբիոնի վարիչ` հոգեբանական գիտությունների թեկնածու` Հ. Պետրոսյան :  Ամբիոնում ընդգրկված են հանրապետության անվանի և վաստակաշատ հոգեբաններ: Ամբիոնի նիստերի ժամանակ քննարկվում են առարկայական ուսումնական ծրագրերը, հաստատվում են կուրսային և դիպլոմային աշխատանքների թեմաները: Մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդ դասախոսների հետ տարվող աշխատանքներին: Ամբիոնի դասախոսների կողմից կազմակերպվում է դասալսումներ, գիտական կոնֆերանսներ, բաց դասեր, հոդվածների քննարկումներ: Մեծ է համալսարանի ղեկավարության աջակցությունը երիտասարդ հոգեբաների հոդվածների, մեթոդական ձեռնարկների, մասնագիտական գրքերի հրատարակման գործում:

Սոցիոլոգիայի և Սոցիալական Աշխատանքի Ամբիոն

Հասարակագիտական Առարկաների Ամբիոն

Ամբիոնի վարիչ` տնտեսական գիտությունների թեկնածու` Յու. Բաղրյան:  Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոսների հիմնական մասն ունի գիտական տարբեր կոչումներ: Ամբիոնի նիստերի ժամանակ քննարկվում է դասախոսների ուսումնական պլանները և ծրագրերը, կատարվում է կուրսային աշխատանքի թեմաների հաստատում: Հասարակագիտական առարկաների ամբիոնի բոլոր դասախոսները ծավալում են ակտիվ մանկավարժական և գիտահետազոտական գործունեություն: Նրանց անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ կազմակեպվում են գիտական կոնֆերանսներ:

Բնագիտական Առարկաների Ամբիոն

Ամբիոնի վարիչ` բժշկական գիտությունների թեկնածու` Լ. Խաչատրյան: Ամբիոնի բոլոր դասախոսներն ունեն գիտական կոչումներ: Բացի տեսական պարապմունքներից` ամբիոնի դասախոսներն ուսանողների հետ անցկացնում են նաև գործնական պարապմունքներ: Համալսարանի բնագիտական առարկաների ամբիոնի լաբորատորիան հագեցված է ժամանակակից տեխնիկական սարքերով (սլայդներ, միկրոսկոպեր, պլակատներ), որոնք հնարավորություն են տալիս ավելի խորը և նպատակային վարել գործնական դասերը: Բնագիտական առարկաների ամբիոնը համարվում է նաև գիտահետազոտական կենտրոն, որտեղ դասախոսները կատարում են լուրջ հետազոտություններ: Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվում են հոդվածներ, մեթոդական ձեռնարկներ: Ամբիոնի վաստակաշատ դասախոսներն իրենց մասնագիտական ունակությունները և գիտելիքներն անմնացորդ կերպով նվիրում են համալսարանի առաջընթացի և գիտական հեղինակությունը բարձր պահելու գործին:

Լեզուների Ամբիոն

Ամբիոնի վարիչ՝ Ն. Սարգսյան: Համալսարանի ուսումնական ծրագրերով բոլոր ֆակուլտետներում ապահովվում է օտար լեզուների խորացված ուսուցում: Համալսարանի ուսանողներն, ազատ տիրապետելով հայերենին, ռուսերենին և անգլերենին, հնարավորություն ունեն ժամանակակից հոգեբանությանը ծանոթանալու բնագրերից: «Ուրարտու» համալսարանի ուսանողները մասնակցել և փայլուն զեկուցումներով հանդես են եկել մի շարք միջազգային գիտաժողովներում (Շվեդիա, Կանադա, Հունաստան, Իտալիա): Այսօր աշխարհում լույս տեսնող ռուսերեն և անգլերեն լեզուներով հոգեբանական գրականությունը մատչելի է բոլոր ուսանողներին: