Ֆրանսիայի Վալանս քաղաքում, Բուրգ լե Վալանսում՝ Մարգարյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Ուրարտու» համալսարանի դասախոս, հ.գ.թ. Սեդա Վարդանյանի «Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ՝ ռազմի դաշտից» գրքի շնորհանդեսը: Հոգեբանականի ու գեղարվեստականի համադրությամբ գրված գիրքը Ուրարտու համալսարանի հրատարակած գրքերի շարքում է:
Շնորհանդեսի կազմակերպիչն էր դուդուկահար, Փարիզի ու Ժնևի կոնսերվատորիաների պրոֆեսոր, Մարգարյան արվեստի դպրոցի հիմնադիր Լևոն Չատինյանը։
Գիրքն իր շուրջը համախմբում է տարբեր մարդկանց՝ Իժդե-Վալ ասոցիացիայի նախագահ Խոսրով Իլյոզերին , ՛՛Հայաստան՛՛ մշակութային միության նախագահ Գրիգոր Ամիրզայանին, Վալանսի կաթոլիկ եկեղեցու հովիվ Գրիգոր Միքայելյանին, Վալանսի քաղաքապետի օգնական Գեորգ Ռաստկլանին, Վալանսի մշակույթի տան տնօրեն Սուսաննա Փահլևանյանին, կոմպոզիտոր Սիրանոսյանին և ընթերցասեր ու հայրենասեր հայերի:
14000 հայերով բնակեցված Վալանսը երկու օր համակված էր ապրելու հերոսության շնչով: