ՀԵՌԱԿԱ
Ուսանողը պարտավոր է կատարել առցանց ստացած աշխատանքները և հետևել առցանց նվազագույն քանակի դասընթացներին, հանձնել քննություններ։
ՀԵՌԱՎԱՐ
Հարմարեցված է սփյուռքի մեր հայրենակիցների և օտարերկրյա մյուս ուսանողների առանձնահատկություններին։ Ուսանողները դասընթացներն անցկացնում են առցանց։
ՀԱՄԱԿՑՎԱԾ
Հարմարեցված է մարզերի մեր ուսանողների պահանջներին։ Այս ձևաչափում ուսանողը պարտավոր է դասերին հետևել առցանց, սակայն թրեյնինգներն ու գործնական աշխատանքներն անցկացնել համալսարանում կամ համալսարանի նշած վայրում։
ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ
ԴԱՍԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ
Համալսարանում ուսուցումն իրականացվում է կրեդիտային համակարգով։
ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Ներկայիս կրթական բարեփոխումները պայմանավորվորված են այսպես կոչված բոլոնյան գործընթացով, որը մեկնարկել է Իտալիայի Բոլոնիա քաղաքի համալսարանի անվան հետ, որը առաջին եվրոպական համալսարան է` հիմնված 1088/89 թ.-ին: Այդ համալսարանի 900-ամյակի տոնակատարության ժամանակ, 1989 թ.-ի սեպտեմբերի 18-ին, սկիզբ դրվեց բոլոնյան գործընթացին: 1999 թվականի հունիսի 19-ին 29 եվրոպական երկրների կրթության նախարաների կողմից ընդունվեց Բոլոնիայի հռչակագիրը, որը ազդարարեց կրթական նոր ստանդարտների մշակման և բարձրագույն կրթության եվրոպական միասնական տարածքի ստեղծման անհրաժեշտությունը:
Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղություններն են.
- կրթական աստիճանների փոխադարձ ճանաչումը (դյուրընթեռնելի և համադրելի աստիճանների համակարգի ընդունում),
- բարձրագույն կրթության եռաստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորանտուրա) համակարգի ընդունումը,
- կրեդիտայինհամակարգի (ECTS:EuropeanCreditTransferSystem) հիմնումը,
- ուսանողների, գիտամանկավարժական և վարչական կազմի շարժունության ապահովումը,
- մասնագետների պատրաստման որակի ապահովման ասպարեզում եվրոպական չափանիշների ընդունումը,
- շարունակական կրթության կարևորումը,
- բուհերի և ուսանողների ներգրավումը,
- եվրոպական բարձրագույն կրթության գրավչության խթանումը,
- եվրոպական բարձրագույն կրթության տարածքի և եվրոպական հետազոտական տարածքի (ԵՀՏ) համահյուսումը:
Բոլոնյան գործընթացի մասնակիցները սահմանեցին կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը, որը թույլ է տալիս ուսումնառության ընթացքում հեշտությամբ տեղափոխություններ կատարել մեկ բուհից մյուսը, մեկ երկրից մյուսը, և մասնագիտությունը փոխելու դեպքում հաշվի են առնվում բոլոր այն դասընթացների կրեդիտները, որոնք առնչվում են նոր մասնագիությանը:
Տվյալ մասնագիտությամբ բոլոր սովորողների նվազագույն գումարային գիտելիքները պետք է ընդհանուր լինեն բոլորի համար:
Ինչպե՞ս է չափվում ուսանողի կատարած աշխատանքը և ստացած գետելիքը: Որոշվել է որպես ուսանողի կատարած աշխատանքի չափի միավոր ընդունել կրեդիտը: Կրեդիտը ցույց է տալիս, թե ինչ ծավալի աշխատանք է կատարել սովորողը տվյալ առարկայի յուրացման վրա՝ արտահայտված ժամերով: Հետևաբար կրեդիտը այն ժամանակն է, որը տրամադրվել է տվյալ առարկային լսարանում, գործնական պարապմունքներին, լաբորատորիայում, ուսումնա-արտադրական պրակտիկայում, գրադարանում, ինքնուրույն, արտալսարանային աշխատանքներին, քննությանը նախապատրաստվելուն և այն հանձնելուն: Այլ կերպ ասած՝ կրեդիտը այն ամբողջ ժամանակն է, որը սովորողը ծախսել է տվյալ առարկայի ուսումնառության վրա:
Ըստ բոլոնյան պահանջների, 30 ժամը համապատասխանում է մեկ կրեդիտի, ընդ որում, ինչպես նշվեց, հաշվի է առնվում առարկային հատկացրած ամբողջ ժամաքանակը, այլ ոչ թե միայն լսարանային ժամերը: Մեկ ուսումնական կիսամյակի ընթացքում ուսանողը լրացնում է շուրջ 30 կրեդիտ, մեկ ուսումնական տարվա ընթացքում՝ 60 կրեդիտ: Բակալավրի որակավորում ստանալու համար անհրաժեշտ է 180-240, մագիստորոսի որակավորման համար՝ 60-120 կրեդիտ : Կրեդիտները լրացնելու համար ուսանողին պետք է տրամադրվի տեղեկատվություն այն մասին, թե ո՛ր առարկայի համար որքա՛ն կրեդիտ է սահմանված:
Յուրաքանչյուր մասնագիտության և կուրսի համար սահմանված պարտադիր և կամընտրական առարկաների ցանկին, դրանց կրեդիտային կշռին և դասընթացները հաջողությամբ ավարտելու պայմաններին ու կարգին ուսանողը կարող է ծանոթանալ դեկանատում, ինչպես նաև յուրաքանչյուր առարկայի դասախոսից և համալսարանի ինտերնետային կայքից:
Բոլոնյան փաստաթղթերում հստակորեն նշվում են նաև բոլոր այն գործոնները, որոնք չեն մտնում կրեդիտի գաղափարի մեջ: Օրինակ, առարկայի բարդությունը, կարևորությունը տվյալ մասնագիտության համար, ուղղվածությունը և այլն, կրեդիտով չեն չափվում: Կրեդիտը չափվում է միայն տվյալ առարկային հատկացված ժամաքանակով: Առարկայի յուրացման աստիճանը չափելու համար կիրառվում է գնահատական, որը ցույց է տալիս առարակայի յուրացման չափը: Թ′ե «բավարար», թ′ե «գերազանց» ստացած ուսանողը ստանում են միևնույն կրեդիտը: Հարկ է նշել, որ կրեդիտն ստանալու համար պետք է ավարտել ամբողջ դասընթացը. չի կարելի, օրինակ, 4 կրեդիտ տրամադրվող դասընթացի կեսն անցնել ու ստանալ 2 կրեդիտ: Առարկայի համար նախատեսված կրեդիտների քանակը նույնն է բոլորի համար՝ անկախ առաջադիմությունից:
Ուսումնական գործընթացը ուսանողների հարմարության համար կարող է բաժանվել մոդուլների` համեմատաբար փոքր բաղադրիչների, որոնցից բաղկացած է տվյալ առարկան, առարկաների բլոկը, և այլն: Մոդուլը դասընթացի նվազագույն ինքնուրույն միավոր է, որին տրվում է կրեդիտ:
Ուսումնառության ընթացքում ուսանողը ստանում է գիտելիքներ, ձևավորում կարողություններ և ձեռք բերում հմտություններ: Յուրաքանչյուր առարկայի նկարագրության մեջ գտեք «Ուսուցման վերջնարդյունքներ» բաժինը, որը պատասխանում է «Ի՞նչ պետք է իմանա և կարողանա ուսանողը դրական գնահատական ստանալու համար» հարցին:
Կրեդիտի հատկացումը ուսումնառողին տեղի է ունենում գնահատման արդյունքում.միայն դրական գնահատական ստանալու դեպքում է կրեդիտը տրվում: Մեկ անգամ վաստակած կրեդիտը ուսանողը կարող է օգտագործել ողջ կյանքի ընթացքում:
Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի երկու հիմանկան հատկանիշներն են`
ա) Կրեդիտը կարող է փոխանցվել,
բ) Կրեդիտը կարող է կուտակվել:
Կրեդիտների փոխանցման սկզբունքը նշանակում է, որ սովորողը միշտ կարող է իր ստացած կրեդիտները ներկայացնել Բոլոնյան գործընթացին միացած յուրաքանչյուր երկրի ցանկացած բուհ, և դրանք կհաշվառվեն որպես նրա գիտելիքների «կապիտալը»: Սա նշանակում է, որ ներկայացնելով իր կրեդիտները, մարդն ապացուցում է, որ նա արդեն անցել է տվյալ դասընացը և այլևսայն կրկնելու անհրաժեշտություն չկա:
Ստացած կրեդիտը մարդու սեփականութունն է, չունի «սպառման ժամկետ» և կարող է օգտագործվել ցանկացած պահին: Կարելի է տասնամյակների ընթացքում ուսանել և ի վերջո, հավաքելով բոլոր անհարժեշտ կրեդիտները, ստանալ որակավորում:
Բոլոնիայի գործընթացին միացել է 49 երկիր: Գործընթացի հիմնական նպատակն է` հնարավորություն տալ յուրաքանչյուր մասնագետի` իր ստացած որակավորումը կիրառել ընդհանուր կրթական դաշտում: Այսպիսի կրթական դաշտը շահավետ է թե′ ուսանողների և շրջանավարտների, թե′ համալսարանների ու պետությունների համար: Պարտադիր պայմաններից զատ, յուրաքանչյուր երկիր կամ բուհ ունի որոշակի ազատություն` ուսումնական ծրագրերի մեջ ընգրկելու այն նյութը, որն անհարաժեշտ կհամարի` ելնելով սեփական նախապատվություններից և հնարավորություններից, ինչը, իր համոզմամբ կնպաստի շրջանավարտների բարձր պրոֆեսիոնալիզմին և մրցունակությանը:
Հայաստանը, միանալով Բոլոնիայի գործընթացին(2005թ.), որոշակի քայլեր է իրականացրել Եվրոպական բարձրագույն կրթության միասնական տարածքին ինտեգրվելու ուղղությամբ:
«Ուրարտու» համալսարանում հաջողությամբ ընթանում են բոլոնյան գործընթացով պայմանավորված կրթական բարեփոխումները:
Համալսարանի ուսանողները ստանում են պետական կրթական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ հումանիտար և սոցիալ — տնտեսագիտական առարկաներից, ընդհանուր և հատուկ մասնագիտական առարկաներից, ձեռք բերում գործնական հոգեբանության աշխատանքային հմտությունների, գիտական հետազոտությունների կատարման կարողություններ։ Ստացված ժամանակակից մասնագիտական գիտելիքները և հմտությունները հնարավորություն են ընձեռում շրջանավարտին հաջողությամբ աշխատել պետական, հանրային և մասնավոր ամենատարբեր ոլորտներում,
միջազգային կառույցներում։ Լավագույն շրջանավարտները կարող են ուսումը շարունակել համալսարանի ասպիրանտուրայում։
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ և ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ընդունելության համար ներկայացվում են՝
- Դիմում
- Ատեստատ /բնօրինակը/ կամ դիպլոմի պատճենը
- Անձնագրի պատճենը
- 6 լուսանկար /3×4/
Համալսարանում գործում է նախապատրաստական բաժին։ Ուսուցումը կազմակերպվում է վճարովի և անվճար հիմունքներով, գործում է զեղչերի համակարգ՝ համաձայն համալսարանի սահմանած կարգի։
Համալսարանի 1-ին կուրս ընդունելության քննություններից 38 և ավելի միավոր ունեցող դիմորդներն ընդունվում են ուսման վարձի 50 տոկոս զեղչով։
Յուրաքանչյուր կուրսի տարեկան առաջադիմության արդյունքների հիման վրա մրցութային հիմունքով, իրականացվում է ուսանողների տեղափոխություն վճարովիից անվճար համակարգ՝ համաձայն համալսարանի սահմանած կարգի։
Բարձրագույն մասնագիտական կրթությամբ դիմորդներն ընդունվում են 3-րդ կամ 4-րդ, իսկ քոլեջների շրջանավարտները՝ 2-րդ կուրս՝ հարցազրույցով։
Համալսարանի գերազանցիկ շրջանավարտներն ընդունվում են մագիստրատուրա ուսման վարձի 25 տոկոս զեղչով։
Համալսարանում գերազանց առաջադիմությամբ, գիտահետազոտական աշխատանքով և հասարակական ակտիվությամբ աչքի ընկած ուսանողների համար սահմանված են անվանական և խրախուսական կրթաթոշակներ։
Համալսարանի ուսանողները միաժամանակ կարող են սովորել բարձրագույն կրթության 2-րդ մասնագիտությամբ (մասնագիտացմամբ)՝ ուսման վարձի 50 տոկոս զեղչով։
ԶԵՂՉԵՐ
Ուսանողները կարող են դիմել ուսման վարձի զեղչի համար, եթե համապատասխանում են հետևյալ կետերից մեկին՝
- Պատերազմից տուժած ընտանիքի անդամ
- Երևանից 50-ից ավելի կիլոմետր հեռու բնակավայրի բնակիչ
- Սիրիայի, Իրաքի ու Լիբանանի հայ բնակիչ
- Հատուկ կարիքներ ունեցող
- ՊՆ բանակի և ԱԻՆ-ի աշխատակից