Ուսանողական խորհուրդ

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ուսանողական խորհուրդը /ՈՒԽ/ հիմնադրվել է 1991թ.ին: Ուսանողական խորհուրդը կամավորութան սկզբունքով ձևավորված  ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է:

ՈՒԽ նպատակներն են՝

Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները, ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, համալսարանի կառավարման համապատասխան մարմիններին ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր։Մասնակցել ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։Իրազեկել ուսանողներին իրենց իրավունքերի ու պարտականությունների մասին։ Համախմբել ուսանողներին տարբեր ուսանողական միավորումներում՝ հանձնաժողովներում, ակումբներում, խմբակներում, միություններում և այլն,  համակարգել դրանց աշխատանքները՝ նպաստելով ուսանողների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու խթանելով ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը։Աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը։

ՈՒԽ-ն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը/ կառավարման մարմիններում ուսանողները կազմում 25%/:

Ուսխորհրդի կառավարման մարմինները

  • Ընդհանուր ժողով
  • Նախագահություն
  • Նախագահ

ՈՒԽ բարձրագույն ղեկավար մարմինը ընդհանուր ժողովն է, որն ընտրվում է ուսանողների մասնակի շրջափոխության սկզբունքով:

Նախագահությունը բաղկացած է ՈՒԽ նախագահից, ֆակուլտետային ՈԻԽ նախագահներից, «Ուրարտու» համալսարանի ՈՒԽ մշտական հանձնաժողովների նախագահներից և քարտուղարից:

ՈՒԽ նախագահը ընտրվում է ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպված ընտրությունների արդյունքում՝ ուսանողների ուղղակի ընտրության, գաղտնի քվեարկության միջոցով՝ երկու տարի ժամկետով: Սահմանված ժամկետը լրանալու կամ ուսումն ավարտելու դեպքում ՈՒԽ նախագահը վայր է դնում իր լիազորությունները:

Խորհրդի գլխավոր գործառույթներից է կազմակերպել և մասնակցել համալսարանում կայանալիք իրադարձություններին և ուսանողներին ընդգրկել ներհամալսարանական կյանքին: Բացի այդ, շատ կարևոր է ուսանողական խորհրդի միջոցով համագործակցել այլ համալսարանների հետ և ուսանողներին տալ հնարավորություն վարել հետաքրքիր, բազմաբովանդակ իրադարձություններով լի ուսանողական կյանք: