Նոր Հաճնի ավագ դպրոցի աշակերտների հետ «Հաղորդակցման կոմպետենտությունը որպես հաջողության բանալի և ծանոթացում հոգեբանի մասնագիտության հետ» խորագրով տեսագործնական հանդիպում անցկացրեց համալսարանի դասախոս՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, թրեյնինգավար Սեդա Վարդանյանը:
Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Կարինե Գևորգյանին՝ նման արդյունավետ նախաձեռնության և հաճելի համագործակցության համար: