Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը կնքեցին բազմակողմանի համագործակցության հուշագիր:

Նկատի ունենալով հոգեբանության և սոցիոլոգիայի ոլորտում գիտություն-պրակտիկա սերտ փոխգործակցությունն ապահովելու և անհրաժեշտ տեսական գիտելիքներ ունեցող պրակտիկ հոգեբաններ և սոցիալական աշխատանքի մասնագետներ պատրաստելու՝ «Ուրարտու» համալսարանի որդեգրած քաղաքականությունը և բարձր գնահատելով համալսարանի պատրաստակամությունը Պրոբացիայի ծառայության համար ապահովելու գիտական, ուսումնական և սոցիալ-հոգեբանական աշխատանքներում փորձի կիրառումը, և պրոբացիայի ոլորտում ծառայությունների մասնագիտական պատրաստվածության մակարադակը և համոզված լինելով, որ իրավաբանական հոգեբանությունը և կլինիկական հոգեբանությունը մեծ ազդեցություն ունեն պրոբացիայի շահառուի ուղղման և կրկնահանցագործությունները նվազեցման հարցում, կնքվեց համագործակցության վերոնշյալ հուշագիրը:
Հուշագիրը ստորագրեցին «Ուրարտու» համալսարանի ռեկտոր, հ.գ.դ., պրոֆեսոր Ս. Սեդրակյանը և ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության ղեկավար՝ Գ. Սիմոնյանը, ինչի համար շնորհավորում ենք կողմերին: