Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ներկայացուցիչներ հ.գ.թ․, դոցենտ Հ.Պետրոսյանը և ռեկտորի խորհրդական, իրավաբան Ս. Համբարձումյանը մասնակցեցին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) կողմից կազմակերպված  «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը։

Օրենքի նախագիծը մշակվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում՝ միջազգային և տեղական փորձագետների աջակցությամբ, ՀՀ Առողջապահության նախարարության 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի առաջնահերթություններին և միջազգային լավագույն փորձին համապատասխան։