Վերապատրաստման դասընթաց ՆՈՒՀ-երում աշխատող հոգեբանների համար

Նախատեսվում է 4 հանդիպում, ընդհանուր` 20 ակադեմիական ժամ

Սկիզբը` Ապրիլի 26-ից, յուրաքանչյուր շաբաթ օր
11։00-15։30

Հասցե` Կորյուն 19ա, 7-րդ հարկ
Մասնակցության արժեքը` 50000 դրամ

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան.

🔰Մասնակցության վկայական
🔰Դասընթացի փաթեթը
🔰Դիդակտիկ նյութեր էլեկտրոնային տարբերակով

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

Բլոկ 1։ Աշխատանք երեխաների հետ
Նախադպրոցական տարիքի երեխաների հոգեբանական առանձնահատկությունները
Նախադպրոցականի տարիքային ճգնաժամերը և նորագոյացությունները
Դիագնոստիկան նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքներում․ զարգացման առանձնահատկություններ և հոգեբանական խնդիրներ, դիագնոստիկ գործիքակազմ
Պրակտիկ աշխատանք նախադպրոցական տարիքի երեխաների հետ
• Իմացական ոլորտ
• Տեսողական և լսողական ընկալում
• Խոսքի զարգացում
• Տարածական ընկալում և խոշոր մոտորիկա
• Մանր մոտորիկա
• Հույզեր և զգացողություններ
• Հեքիաթաթերապիա
• Արտ-թերապևտիկ տեխնիկաներ

Բլոկ 2։ Աշխատանք մանկավարժական կոլեկտիվի և ծնողների հետ
Հոգեբանի աշխատանքը նախադպրոցական հաստատության մանկավարժական կոլեկտիվի հետ
• Հուզական այրում և հուզական լարվածություն
• Սթրեսակայունություն և ինքնախնամք
• Կոնֆլիկտները և դրանց հաղթահարման մեխանիզմները

Հոգեբանի աշխատանքը նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների հետ
• Ծնողների հետ աշխատանքի էթիկական նորմերը
• Ծնողների հետ հանդիպումների կազմակերպումը
• Կրտսեր, միջին և ավագ տարիքի երեխաների ծնողների հետ իրականացվող հանդիպումների թեմատիկա։

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

https://www.facebook.com/hripsime.petrosyan.351

ՄԱՅՐԱՆՈՒՇ ԳԵՎՈՐԳՅԱՆ

https://www.facebook.com/anush.gevorkyan