ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի Ուրարտու համալսարանը հիմնադրվել է 1991 թվականին։ Համալսարանի ստեղծումն արձագանքն էր 1988 թվականի աղետալի երկրաշարժի, ինչպես նաև արցախյան պատերազմի ժամանակ տեղահանված հայերի խեղված ճակատագրերի։ Երկրում ծառացած խնդիրներն իրենց անդառնալի հետևանքները թողեցին հասարակության ֆիզիկական, նյութական, առավել ևս հոգեկան կյանքում։ Տնտեսական ծանր իրավիճակն իր բացասական ազդեցությունն ունեցավ գիտության և կրթության ոլորտում։ Մասնագիտական գործունեության արդյունքում պարզվեց, որ բացակայում է գործնական հոգեբանական աշխատանքի փորձը, որը դարձավ Ուրարտու համալսարանի հիմնադրման գաղափարի շարժիչ ուժը։

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի Ուրարտու համալսարանն այսօր ՀՀ պետական հավատարմագիր ունեցող առաջատարբուհերից մեկն է, հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի բնագավառիմասնագիտացված միակ հաստատությունը։ Համալսարանը կրթական դաշտում գործում է շուրջն երեսուն տարի։ Այստեղ բարձրագույն կրթության արդի չափանիշների ու պետական չափորոշիչներին համապատասխան դասավանդում են
հանրաճանաչ և փորձառու մասնագետներ։

Համալսարանը համագործակցում է Նյու Յորքի Ֆորդամի և Հովստրայի համալսարանների,Կալիֆորնիայի Լա Վեռնի, Ռուսաստանի Դուշնության Ռ․Դ․ Իվանովոյի պետական համալսարանների, Վրաստանի ԳԱ Դ․ Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտի, միջազգային այլ գիտական կենտրոնների ու համալսարանների հետ։ ԲՈւՀ-ում Ֆուլբրայթի ծրագրով դասավանդել են ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի առաջատար դասախոսներ։

Համալսարանի դասախոսները և ուսանողները զեկուցումներով բազմիցս հանդես են եկել Հայաստանում, ԱՄՆ-ում,Իսրայելում, Հունաստանում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Չինաստանում կայացած գիտաժողովներին։ Դասախոսների և ուսանողների մասնակցությամբ հրատարակվել են բազմաթիվ գրքեր և ամսագրեր, մեթոդական ձեռնարկներ և հոդվածներ։ Համալսարանի հոգեբանական ծառայության կենտրոնում անցկացվում են տարբեր ուղղվածության թրեյնինգներ։ ԲՈւՀ-ը բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն է ընձեռում ուսումնական և նախադիպլոմային պրակտիկան անցկացնել նաև արտասահմանյան բուհերում և կազմակերպություններում (ԱՄՆ, Հունաստան, Ֆրանսիա)։

Համալսարանն ունի մասնագիտական գրքերով, ուսումնամեթոդական ձեռնարկներով, էլեկտրոնային նյութերով հագեցած գրադարան։ Գրադարանի մասնագիտական գրականությունից օգտվում են ոչ միայն համալսարանի այլև այլ բուհերի դասախոսներն ու ուսանողները։

Համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքում Ուրարտու համալսարանը 2011 թվականին ճանաչվել է լավագույնը և արժանացել Միջազգային ստանդարտների որակ անվանակոչմանը։ Իսկ 2022 թվականի սեպտեմբեր ամսից համալսարանը կսկի գործընթաց ISO 9001 հավաստագրման ձեռքբերման համար։