Հասարակայնության հետ կապերի կենտրոն
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում գործում է հասարակության հետ կապերի բաժինը, որը արտաքին ու ներքին շահակիցներին տեղեկատվություն է տրամադրում բուհի գործունեության վերաբերյալ, աշխատանքներ է տանում հանրության հետ կապերն ամրապնդելու, բուհի վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ:
Բաժինն իրականացնում է նաև հետևյալ գործառույթները՝
- հրապարակում է բուհին առնչվող ողջ տեղեկատվությունը ՀՀ պարբերական մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում։
- գովազդային արշավներ է կազմակերպում տարբեր ԶԼՄ-ներով, հավաքում ու վերլուծում է համալսարանին վերաբերող տեղեկատվությունը՝ համապատասխան վերլուծությունների հիման վրա կազմակերպելով բաժնի հետագա աշխատանքները,
- պլանավորում ու վերահսկում է ԶԼՄ-ների և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ տեղեկատվության տրամադրման ու փոխանակման գործընթացը,
- նպաստում է համալսարանի՝ տեղեկատվության տարածման տպագիր միջոցների զարգացմանը (բուկլետներ, տեղեկատվական թերթիկներ, պաշտոնաթերթի հավելվածներ, տեղեկագրեր և այլն),
- պատրաստում է համալսարանի գործունեության վերաբերյալ տեսանյութեր՝ ապահովելով դրանց տարածումը:
- պարբերաբար հարցումներ է անցկացնում շահակիցների շրջանում՝ բուհին առնչվող տեղեկատվության հասանելիության վերաբերյալ: