[av_one_full first min_height=” vertical_alignment=” space=” row_boxshadow=” row_boxshadow_color=” row_boxshadow_width=’10’ custom_margin=” margin=’0px’ mobile_breaking=” border=” border_color=” radius=’0px’ padding=’0px’ column_boxshadow=” column_boxshadow_color=” column_boxshadow_width=’10’ background=’bg_color’ background_color=” background_gradient_color1=” background_gradient_color2=” background_gradient_direction=’vertical’ src=” background_position=’top left’ background_repeat=’no-repeat’ highlight=” highlight_size=” animation=” link=” linktarget=” link_hover=” title_attr=” alt_attr=” mobile_display=” id=” custom_class=” aria_label=” av_uid=’av-34fcul’]
[av_textblock size=” av-medium-font-size=” av-small-font-size=” av-mini-font-size=” font_color=” color=” id=” custom_class=” av_uid=’av-kv6vj5na’ admin_preview_bg=”]
«Ուրարտու» համալսարանի սովորողի իրավունքները և պարտականությունները
[/av_textblock]
[/av_one_full][av_one_full first min_height=” vertical_alignment=” space=” row_boxshadow=” row_boxshadow_color=” row_boxshadow_width=’10’ custom_margin=” margin=’0px’ mobile_breaking=” border=” border_color=” radius=’0px’ padding=’0px’ column_boxshadow=” column_boxshadow_color=” column_boxshadow_width=’10’ background=’bg_color’ background_color=” background_gradient_color1=” background_gradient_color2=” background_gradient_direction=’vertical’ src=” background_position=’top left’ background_repeat=’no-repeat’ highlight=” highlight_size=” animation=” link=” linktarget=” link_hover=” title_attr=” alt_attr=” mobile_display=” id=” custom_class=” aria_label=” av_uid=’av-1xypzh’]
[av_textblock size=” av-medium-font-size=” av-small-font-size=” av-mini-font-size=” font_color=” color=” id=” custom_class=” av_uid=’av-ks69vjg8′ admin_preview_bg=”]
Համալսարանի սովորողների(ուսանող, ասպիրանտ) իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով, որոնք կոնկրետացնում են ՀՀ քաղաքացու՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը:
Սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանելիս հիմք են ծառայել նաև «Ուրարտու» համալսարանի կանոնադրության, ռազմավարական ծրագրի պահանջները, որոնց կարևորագույն նպատակը համապատասխան գիտելիքներով, հմտություններով, կարողություններով օժտված մասնագետի, մարդու և քաղաքացու ձևավորումն է:
1. Համալսարանի սովորողն (ուսանող, ասպիրանտ) իրավունք ունի.
- մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները,
- իր հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների ընտրելու մասնագիտությունը, ուսուցման ձևը,
- ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին, միջազգային աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, հաճախելու բուհում կարդացվող դասախոսություններին,
- մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը,
- բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է hամալսարանում` ըստ սահմանված կարգի,
- ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու և շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը,
- հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական (զուգահեռ) ուսուցման հետ և ստանալու երկրորդ որակավորման աստիճան,
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, hամալսարանի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու և մասնակցելու hամալսարանի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին,
- օգտվելու hամալսարանի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին և սիմպոզիումներին՝ բուհի կանոնադրությանը և ներքին իրավական ակտերին համապատասխան,
- քննաշրջանի ժամանակացույցում քննությունների և ստուգարքների հերթականության որոշման ժամանակ, սահմանված կարգով, ներկայացնելու առաջարկություն,
- ըստ նախասիրությունների` մասնակցելու hամալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին,
- ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ, միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և այլ ուսանողական կազմակերպություններում, որոնց ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է բուհի կնոնադրությամբ,
- Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և համալսարանի կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ (ներառյալ` անվանական), դրամաշնորհ, ուսանողական վարկ, օգտվելու ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման իրավունքից,
- ծանոթանալու համալսարանի կանոնադրությանը և այլ նորմատիվ փաստաթղթերին, բուհի հետ կնքելու ուսումնառության պայմանների մասին պայմանագիր,
- անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ՝ մինչև մեկ տարի ժամկետով,
- Տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ գտնվելու արձակուրդում՝ առնվազն յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ,
- հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում՝ բուհի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ,
- փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
- ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք,
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսանողների փոխանակման միջազգային ծրագրերի,
- օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Համալսարանի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներից:
2. Համալսարանում կրթությունն ընդհատած նախկին ուսանողը, անկախ ընդհատման պատճառից, իրավունք ունի վերականգնելու իր ուսանողականիրավունքները՝ բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակում կրթության ընդհատման:
3. Համալսարանի սովորողը (ուսանող, ասպիրանտ) պարտավոր է.
- կատարել ՀՀ օրենսդրության, համալսարանի կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների և այլ իրավական ակտերի պահանջները,
- կատարել կրթական ծրագրի պահանջները՝ հաճախել պարտադիր ուսումնական պարապմունքներին,
- կատարել ուսումնական պլանով նախատեսված բոլոր առաջադրանքները,
- ուսումնական պլանով նախատեսված ժամկետներում հանձնել բոլոր ստուգարքներն ու քննությունները,
- տիրապետել բարձր որակավորում ունեցող ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին, կարողություններին , հմտություններին,
- ժամանակին վճարել ուսման վարձը,
- հոգատարությամբ վերաբերվել համալսարանի գույքին: Համալսարանի գույքին պատճառված վնասի համար սովորողը կրում է նյութական պատասխանատվություն՝ գործող օենսդրությանը համապատասխան,
- բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը,
- պահպանել հասարակության բարոյական նորմերը,
- լինել կարգապահ, համալսարանի ուսումնական, ուսումնաարտադրական և այլ կառույցներում պահպանել մաքրություն,
- հարգելի պատճառով ուսումնական պարապմունքներին չներկայանալու դեպքում այդ մասին տեղյակ պահել ֆակուլտետի դեկանին, իսկ համալսարան ներկայանալու առաջին իսկ օրը՝ տվյալներ ներկայացնել պարապմունքներին չմասնակցելու պատճառների մասին,
- հիվանդության դեպքում ֆակուլտետի դեկանին ներկայացնել համապատասխան փաստաթուղթ,
- դասասկզբից 10 րոպեից ավելի ժամանակ հետո դասախոսի չներկայանալու դեպքում սովորողները կուրսի ավագի միջոցով պարտավոր են այդ մասին տեղյակ պահել ֆակուլտետի դեկանատին:
4. Այն սովորողները, ովքեր չեն կատարում համալսարանի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով սահմանված պարտականությունները, ցուցաբերում են անբավարար ակադեմիական առաջադիմություն, կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից
հեռացում: Արգելվում է ուսանողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի ընթացքում։
[/av_textblock]
[/av_one_full]