URC համալսարանական հոգեբանական վերականգնողական կենտրոն

Համալսարանն ընդլայնում է իր գործունեության շրջանակները։ Նախատեսվող բազմաթիվ ծրագրերից առաջնայինը URC համալսարանական հոգեբանական վերականգնողական կենտրոնի հաստատումն է, որը թույլ կտա բարձր մակարդակի հասցնել համալսարանի ուսուցումը։

Այսուհետ ուսանողները հնարավորություն կունենան իրենց պրակտիկան անցկացնել նորագույն պահանջներին համապատասխանող հոգեբանական կլինիկայում՝ ստանալով մասնագիտական անփոխարինելի հմտություններ, հնարավորություն շփվելու ոչ միայն տեղի այլ նաև միջազգային բարձրակարգ
մասնագետների հետ։

Մեր գործունեությունը կփորձենք ծավալել և ընդլայնել կրթական, հոգեբանական, սոցիալական ուղղություններով՝ յուրաքանչյուր ոլորտում հասնելով կատարելության և ունենալով նոր ձեռքբերումներ։