Համալսարանի ուսանողները հյուրընկալվեցին Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes դասախոսներ՝ հ.գ.թ. Հասմիկ Կիրակոսյանի և հ.գ.թ. Սեդա Վարդանյանի ուղեկցությամբ:
Կառույցի գլխավոր հոգեբան Լիանա Թերզյանը, ով նաև «Ուրարտու» համալսարանի շրջանավարտ է, ներկայացրեց փոքրիկ դասախոսություն «Հետվնասվածքային սթրեսային խանգարման և դրա բուժման մեթոդների մասին», ինչպես նաև Քյարամ Սլոյանի անվան վախերի կառավարման սենյակում ուսանողները ներկա գտնվեցին նորագույն սարքավորումների արդյունավետ կիրառմանը՝ վախերի հաղթահարման գործում: Հոգեբանի հետ շրջեցին տարածքով, ծանոթացան հետագա նախագծերին, ամենակարևորը, թերևս, ստացիոնար բուժման համար նախատեսած շենքի կառուցումն է:
Հերոսների Վերականգնողական Քաղաք-ի հինադիր Սուրեն Արեենցը և տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը ջերմորեն ընդունեցին ուսանողներին, ներկայացրեցին հաստատության հայրենանվեր առաքելությունը :
Նրանք համալսարանից նվեր ստացան ռեկտոր, հ.գ.դ. Ս. Սեդրակյանի գրքերը, ինչպես նաև դասախոս Սեդա Վարդանյանի հեղինակած «Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ՝ ռազմի դաշտից» գիրքը՝ հոգեբանական աշխատանքում կիրառելու նպատակով:
Հետպատերազմյան շրջանում ստեղծված այս կարևորագույն մասնագիտացված կառույցի գործունեությունը մի կողմից խիստ կարևոր է պատերազմին առերեսված մարդկանց անվճար հոգեբանական ծառայություններ մատուցելու առումով, մյուս կողմից՝ ապագա հոգեբաններին աշխատավայրով ապահովելու: Այդ նպատակով «Ուրարտու» համալսարանի և Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroesի միջև կնքված է համագործացության հուշագիր :
Վախերի կառավարման սենյակում աշխատանքի ցուցադրություն
Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroesի գլխավոր հոգեբան՝ Լիանա Թերզյան