Հունիսի 25-ին տեղի ունեցավ Մենք թմրանյութերի դեմ / Us Against Drugs հ/կ–ի կազմակերպած «Ավելի շատ իմացություն ավելի լավ կանխարգելման համար» գիտաժողովը, որին զեկույցներով հանդես եկան համալսարանի դասախոս՝ Արա Չալիկյանը, հայցորդներ՝ Արսեն Արծրունին, Կարեն Թորոսյանը և լաբորատորիայի օժանդակ գիտաշխատող՝ Աշոտ Մանուկյանը:
Շնորհակալ ենք մեզ վստահելու և արդյունավետ համագործակցության համար:
Պատրաստ ենք գործուն մասնակցություն ունենալ նմանատիպ արժեքավոր նախաձեռնություններին: