Մեկնարկեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախակրթարանների տնօրենների հոգեբանական վերապատրաստման դասընթացը: Ողջույնի ելույթով հանդես եկավ համալսարանի ռեկտոր՝ հ.գ.դ., պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը:
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է մանկավարժական կառավարման մեջ հոգեբանական գործնական գործիքների ներդրման, կառավարման արդյունավետությունը բարձրացնելու առումով:
Վերապատրաստող մասնագետներ՝ Կլինիկական հոգեբան՝ Մարինա Թոզալաքյան;
Հոգեբանական գիտությունների թեկնածու՝ Սեդա Վարդանյան