Մանկավարժական համալսարանում կայացավ «Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառումը։

«Ուրարտու» համալսարանի  «Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի» ամբիոնի վարիչ Ջեմմա Բաղդասարյանը և  ռեկտորի խորհրդական Սոնա Համբարձումյանը մասնակցեցին Մանկավարժական համալսարանում տեղի ունեցած «Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառումը։ Ձեռնարկի նպատակն էր ներկայացնել ՀՀ հաստատությունների համար Էրազմուս+ ծրագրի գործողությունները, այդ շրջանակներում հաջողած նախագծերը, հրապարակել առաջիկայում մեկնարկող Էրազմուս+ 2024 թվականի առաջարկների մրցույթի նորությունները։