Հունվարի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում “Բարձրագույն կրթությունը քրեակատարողական հիմնարկներում” թեմայով
Հրավիրված բանախոսներն էին՝ “Արմավիր” քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Հրայր Անանյանը, “Իրավական նախաձեռնությունների կենտրոն” ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի “Ուրարտու” համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Պետրոսյանը:
Հ. Պետրոսյանը ներկայացրեց “Ուրարտու” համալսարանի առաջատար դերն այս գործընթացում, խոսեց քրեակատարողական հիմնարկների հետ արդյունավետ համագործակցության, հոգեբանության դերի և նշանակության մասին, ինչպես նաև կարևորեց գործընթացի շարունակականությունը՝ ի դեմս պրոբացիոն ծառայության հետ կնքած հուշագրի սահմաններում իրականացվող ծրագրերի:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!