«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ համալսարանի դասախոս, հ.գ.թ., հոգեբան Սեդա Վարդանյանի «Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ՝ ռազմի դաշտից» գրքի շնորհանդեսը: Այն գեղարվեստական ոճով գրված իրապատումների փունջ է՝ ռազմի դաշտից՝ ուղղված ապրելուն ու արարելուն։
Շնորհանդեսին ներկա էին նահատակված հերոսների մայրեր, կանայք, պատերազմի ընթացքում հաշմանդմություն ձեռք բերած զինվորներ, որոնց հեղինակը նվիրեց գրքեր։
Հեղինակը շնորհանդեսին ներկայացրեց գրքի գլխավոր խմբագիր, Ուրարտու համալսարանի ռեկտոր, հ.գ.դ. պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանի կարծիքը, ում բնորոշմամբ գիրքը Արցախյան երկրորդ պատերազմից հետո լույս տեսած լավագույն ինքնավերլուծական, հոգեվերլուծական աշխատանքն է:
Գրքի մասին կարծիք հայտնեցին հայտնի հոգեբաններ և հոգեբույժներ՝ նշելով, որ հայկական առաջին գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքը կարող է ունենալ էական ազդեցություն ընթերցողների կենսական դիրքորոշումների և ապրելու մոտիվացիայի վրա
Գիրքն ունի բարեգործական ուղղվածություն և վաճառվելու է ՛՛Գնիր մեկը, երկրորդը նվիրիր զինվորին կարգախոսով՛՛: Նման ձևով յուրաքանչյուր մարդ ձեռք կբերի գիրք, որի միջոցով ՛՛կճամփորդի՛՛դեպի սեփական ներաշխարհ և ևս մեկը կնվիր հերոսածին մորը կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորի։