Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ներկայացուցիչներ « Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանք» ամբիոնի վարիչ Ջ. Բաղդասարյանը և ռեկտորի խորհրդական, իրավաբան Ս. Համբարձումյանը մասնակցեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, ԱՄՆ ՄԶԳ Հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) Ծրագրի աջակցությամբ, 2025թ. բյուջետային գործընթացի շրջանակում կազմակերպվող հերթական խորհրդատվական հանդիպմանը բյուջետային գործընթացի վերաբերյալ։
Այն միտված էր առավել խորքային գիտելիքներ փոխանցելու «Քաղաքացու բյուջեի» մասին, ներկայացնելու բյուջեների հաղորդակցման միջազգային ուղեցույցները, Հայաստանում բյուջեի հաղորդակցման ավանդական և նորարարական պրակտիկաները, ինչպես նաև ՀՀ 2024թ-ի պետական բյուջեի հաղորդակցման արշավի արդյունքները։
Քննարկումներ ծավալվեցին նաև սոցիալական պաշտպանության ոլորտի համար մշակված քաղաքացու բյուջեի նախագծի շուրջ։