Գործնական հոգեբանության և տոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի  առաջին կուրսի ուսանող Աննա Խաչատրյանը մասնակցեց Սլավոնական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում կազմակերպված «Անձնական հոգեկան առողջություն. ժամանակակից երիտասարդության հույզեր, սթրեսի դիմադրություն և հաղթահարման ռազմավարություններ» թեմայով կլոր սեղան քննարկմանը։

Հանդիպման հատուկ հյուրն էր Մոսկվայի մանկավարժական համալսարանի Սամարայի մասնաճյուղի փոխտնօրեն, դոցենտ Օլգա Կորնիլովան։