Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանություն» և «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրերի ուսանողների համար իրականացված սոցիալ-հոգեբանական հմտությունների զարգացման ամառային դպրոց-2024 ծրագրի երկրորդ օրն իր առանձնահատուկ հագեցվածությունն ուներ:
Մասնակից ուսանողների հետ, բնության գրկում, ինտերակտիվ թրեյնինգներ անցկացրին բուհի դասախոսներ հ.գ.թ. Ս. Վարդանյանը և Մ. Թոզալաքյանը։
Հիշողության զարգացմանը նպաստող թիմային աշխատանքներ ունեցան ռեկտորի խորհրդական-իրավախորհրդատու Ս․ Համբարձումյանի հետ։
Սպորտային մրցույթներին և մշակութային ժամանցին հաջորդեց ռեկտոր Ս․ Սեդրակյանի հետ օրվա ամփոփումը, հոգեբանական զրույցը։