Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանություն» և «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրերի ուսանողների համար իրականացված սոցիալ-հոգեբանական հմտությունների զարգացման ամառային դպրոց-2024 ծրագրի երրորդ օր․
Ինտերակտիվ թրեյնինգներ վարեցին բուհի դասախոսներ մ.գ.թ. Մ․ Գևորգյանը և իրավաբան Ս․ Համբարձումյանը։
Ամփոփիչ հոգեբանական վարժանք անցկացրեց բուհի ուսանող Լ․ Մանուկյանը։
Ծրագրի կանոնների համաձայն՝ լավագույն գնահատական ստացած երկու մասնակից ուսանողներ Նարեկ Ասատրյանը և Ատոմ Եգորյանն արժանացան խրախուսական նվերների, երրորդ նվերը ստացավ Լիաննա Մանուկյանը՝ ըստ փակ-գաղտնի քվեարկման արդյունքների։ Նվերը ԴԱՐԱԿ հրատարակչությունում վերջերս հրատարակված, նյարդաբան Օլիվեր Սաքսի «Արթնացումներ» մենագրությունն էր։
Ամառային դպրոց-2024 մասնակիցները՝ որպես հավաստագիր ստացան համալսարանի լոգոյի հուշանվերներ։ Դիտեցին ուսանողական երկու թիմերի եռօրյա ամփոփիչ ֆիլմերը՝ որոնք կներեկայացնենք մեր էջում։
Որակի ապահովման հարցումների արդյունքներով ամրագրում ենք, որ սոցիալ-հոգեբանական հմտությունների զարգացման ամառային դպրոց-2024 ծրագիրը սպասված էր և հաջողված։ Մասնակիցները հեռացան նոր հմտություններով և հիշողություններով։