Ջեմմա Սամվելի Բաղդասարյան
jembs@mail.ru
Կրթություն
1979թ. ավարտել է Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը
2000թ.՝Ռուսաստանի մենեջմենթի ակադեմիայի աշխատունակության փորձաքննության և աշխատանքի կազմակերպման ինստիտուտի բժշկասոցիալական վերականգնման բաժինը
1995թ.՝Սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումների և սոցիալական ծառայությունների ստեղծման վերաբերյալ TACIS-ի եռամսյա դասընթացները
Աշխատանքային գործունեությունը
1982-1996թթ.- ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրության, ապա՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջատար մասնագետ, բաժնի պետ, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ,
1996-2009 թթ- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ,
2009-2017 թթ.- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ,
2017-2019 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ,
2019թ-ից – ՄԱԿ-ի միջազգային փորձագետ սոցիալական հարցերով,
2020 թ-ից — Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի ,,Ուրարտու,, համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ :
2004-2008 թթ. — Եվրախորհրդի հաշմանդամների վերականգնման և նրանց հասարակություն ինտեգրման հարցերով կոմիտեի փորձագետ,
2008-2010 թթ. — Եվրախորհրդի հաշմանդամների վերականգնման և նրանց հասարակություն ինտեգրման հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ, 2010 թ.՝ կոմիտեի փոխնախագահ,
ՀՀ վարչապետի որոշմամբ՝
2008-2017թթ — Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ,
2013-2016 թթ. — Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ,
2012-2015 թթ. — ՀՀ վարչապետին առընթեր կանանց հիմնահարցերի հանձնաժողովի անդամ,
2010-2017 թթ. — ՀՀ ոստիկանությանը կից թմրամոլության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ,
2001-2017 թթ.- Գերիների, պատանդների և անհայտ կորածների հիմնահարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր միջգերատեսչական հանձնաժողովի անդամ,
2012-2017 թթ. — Աուտիզմի ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Միջազգային գիտաժողովներին մասնակցություն
Միջազգային համաժողով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ինտեգրման մասին, զեկուցող — 1998 թ. Վաշինգտոն (ԱՄՆ),
Բնակչության ծերացման հիմնախնդիրների վերաբերյալ Միջազգային նախարարական համաժողով, զեկուցող — 2005 թ. Մալագա (Իսպանիա),
Միջազգային համաժողով Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման վերաբերյալ, զեկուցող — 2008 թ. Վաշինգտոն (ԱՄՆ),
Ծերացման միջազգային գիտաժողով, կազմակերպիչ — 2009 թ. Երևան (Հայաստան),
Բնակչության ծերացման հիմնախնդիրների վերաբերյալ Միջազգային համաժողով, զեկուցող — 2012 թ. Բանգկոկ (Թաիլանդ),
Միջազգային կոնֆերանսներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրման հարցերով, զեկուցող — 2004թ. Ստավանգեր (Նորվեգիա), 2005 թ. Մոսկվա (ՌԴ), 2016 թ. Երևան (Հայաստան)
Սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստումներին մասնակցություն (այդ թվում՝ միջազգային)
- Վերապատրաստում՝ Սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումների և սոցիալական ծառայությունների ստեղծման և ներդրման վերաբերյալ TACIS-ի ծրագրով, դասախոս — 1995-1996թթ.Երևան (Հայաստան),
- Վերապատրաստում՝ Սոցիալական պաշտպանության համակարգի մասնագետների, դասախոս — 1996-2008 թթ. Երևան (Հայաստան),
· Սոցիալական ոլորտում ICF-ի ներդրման վերաբերյալ դասընթաց, միջազգային խորհրդատու —2019 թ. նոյեմբեր, Բիշքեկ,
- Միջազգային ֆորումներ, ՄԱԿ-ի միջազգային փորձագետ, զեկուցող:
Պարգևատրումներ
«Մխիթար Հերացի» շքանշան (2006 թ.),
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2013 թ.):
ՀՀ վարչապետի հուշամեդալ (1998 թ.),
ՀՀ նախագահի շնորհակալագիր (2003 թ.),
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալ (2008թ.),
«Գարեգին Նժդեհ» մեդալ (2008 թ., ՀՀ ՊՆ),
ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2010 թ.):
ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական է:
2006 թվականից Բնական և հասարակական գիտությունների միջազգային և ռուսական ակադեմիաների հայկական բաժանմունքի պատվավոր դոկտոր է:
2016 թվականի նոյեմբերին շնորհվել է ԱՄՆ ՄԶԳ / PRIP ծրագրի հետ արդյունավետ համագործակցության վկայական, որով ընդգծվել է ԱՀԿ Ֆունկցիաների միջազգային դասակարգման ներդրման աշխատանքային խումբը հաջողությամբ ղեկավարելը: