Համալսարանի ռեկտոր Ս. Սեդրակյանը կարևորելով գործնական դասընթացների և պրակտիկայի դերը կրթական ծրագրերում, նշեց, որ այս տարվանից 1-ին կուրսերը ևս հնարավորություն ունեցան մասնակցելու մասնագիտական արտագնա պրակտիկաներին։
Ուսանողները ներկայացրին երկշաբաթյա պրակտիկայի ընթացքում կատարված աշխատանքները։
Ամբիոնի վարիչներն ամփոփ ներկայացրին պրակտիկայի ղեկավարների կարծիքների և գնահատումների վերլուծությունները։
Որակի ապահովման պատասխանատուն աշխատանքը գնահատեց դրական՝ ներքին և արտաքին շահառուների կարծիքների վերլուծությամբ։