1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացված Ուսանողների համաշխարհային կոնգրեսի որոշմամբ աշխարհի մի շարք երկրներում այսօր նշվում է Ուսանողների միջազգային օրը:

Սիրելի’ ուսանողներ,

Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը:

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ «Ուրարտու» համալսարանը շնորհավորում է ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին և ցանկանում լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ և նպատակների իրականացում:


Ամենայն բարին ձեզ, սիրելի՛ ուսանողներ: