Կարևորելով մշակութային ժառանգության համամարդկային դերն ու նշանակությունը՝ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի 2-րդ կուրսի ուսանեղները դասախոս, մ.գ.թ., դոցենտ Մ.Գևորգյանի ղեկավարությամբ   «էթնոհոգեբանություն» դասընթացի գործնական  մասն անցկացրին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում։

Ուսանողները ծանոթացան թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին։

Նրանց ներկայացվեց հայոց ժողովրդական արվեստի համակարգում կարևոր տեղ գտած գորգի, ասեղնագործության և ժանյակագործության, մետաղի և փայտի գեղարվեստական մշակմամբ ստեղծված յուրահատուկ նմուշներ:

 Քննարկումներ ծավալվեցին թանգարանի դերի վերարժևորմանը ժողովրդական ստեղծագործության և արհեստների պահպանության, ուսումնասիրման, տարածման ու հանրահռչակման մեջ:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին: Թանգարանում ներկայացված են ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանյակագործություն, մետաղի, փայտի և քարի գեղարվեստական մշակում, խեցեգործություն ոլորտներում։