Լինել հոգեպես առողջ մարդ՝ նշանակում է
🟢 ազատագրված լինել մանկամիտ հավակնություններից և հավատալ թեկուզ սահմանափակ, բայց քո իրական ուժերին:
🟢 Ընդունակ լինել կյանքը սիրելու և դրա հետ մեկտեղ՝ մահը ընդունել առանց սարսափի:
🟢 Դիմանալ մարդկային կյանքի ընթացքում ծագող կարևոր հարցերի անորոշությանը, դրա հետ մեկտեղ՝ վստահ լինել սեփական մտքերի և զգացմունքների հարցում:
🟢 Հետևել սեփական խղճի ձայնին, բայց և անձնատուր չլինել ինքնախարազանման:
✅ Հոգեպես առողջ մարդը նա է, ով ապրում է սիրո, բանականության և հավատի մեջ, ով հարգում է կյանքը՝ ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների:
«Ուրարտու» համալսարանում կազմակերպված «Ո՞Վ է հոգեպես առողջ մարդը» թեմայով բաց հանդիպումը յուրահատուկ ինքնաճանաչողության ձևաչափ էր։
 Այն թույլ տվեց մասնակիցներին լինել վարողի հետ գործընթացի ակտիվ արարողներ, մտածել ու գտնել հետևյալ հարցերի պատասխանները․
. Ի՞նչ է հոգեկան առողջությունը
. Ի՞նչ մակարդակներ ունի հոգեկան առողջությունը
. Ի՞նչ կարողություններ ունի հոգեպես առողջ մարդը
 Վարող՝ «Ուրարտու» համալսարանի դասախոս, հ․գ․թ․, թրեյներ Սեդա Վարդանյան
 Շնորհակալ ենք գործող և ապագա մասնագետներին և ուղղակի հետաքրքրված մարդկանց ներկա գտնվելու համար։
Համալսարանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, մշտապես նպաստում է  հոգեկրթության տարածմանը։