Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանն իրականացրեց մեկամսյա (ս.թ. մարտի 25-ից ապրիլի 15) վերապատրաստման դասընթաց «Սթրեսակայունություն և հուզական այրում. հաղթահարման ուղիները»  թեմայով՝ Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնի բժիշկների համար:

Դասընթացը վարեցին համալսարանի ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Հռիփսիմե Պետրոսյանը և դասխոս Մարինա Թոզալաքյանը: