Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes կենտրոնում համալսարանի դասախոս, հ.գ.թ. Սեդա Վարդանյանը անցկացրեց «Ապրելու հերոսություն» գրքի սեմինար քննարկում:
Գրքի ճամփորդության այս կանգառը պատահական չէր, քանի որ մի կողմից այստեղ են այցելում պատերազմից հետո վերականգնման ուղին անցնող մարդիկ, մյուս կողմից՝ աշխատում են հոգեբաններ, ովքեր իրականացնում են այդ գործընթացը: Ուստի երկու կողմերին էլ «Ապրելու հերոսություն» շուրջ քննարկումը կարող էր օգտակար լինել:
Ներկա հերոսների մայրերին, կանանց, պատերազմի մասնակիցներին հատուկ շնորհակալություն: Իսկ հոգեբանությունը սիրող ու այն զարգացնող մարդկանց՝ կեցցեք:
Այս կենտրոնի յուրահատկությունն այն ՛՛տան՛՛ գաղափարն է, ուր կարող է գալ մարդն ու իրեն լավ զգալ, հաճախ դա էլ բավարար է: