Ավարտվեց «Կոգնիտիվ վարքային թերապիայի ներածություն» վերապատրաստման դասընթացը։ Վերապատրաստվողները հնարավորություն ունեցան ծանոթանալու կոգնիտիվ վարքային թերապիայի հիմնարար մոտեցումներին, մասնակցելու փորձարարական քննարկումներին և խորացնելու իրենց մասնագիտական գիտելիքները։ Դասընթացը վարեց հ.գ.թ., դոցենտ Յ. Զարեցկին։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության, հետաքրքրվածության և ստեղծված ջերմ ու համագործակցային միջավայրի համար։ Մաղթում ենք, որ ստացված գիտելիքներըն ու հմտությունները հաջողությամբ կիրառվեն մասնագիտական գործունեության ընթացքում։