Այսօրվա արտ թերապիայի դասընթացը յուրահատուկ էր․ մեզ հյուր էր եկել Աղասի Մելքոնյանը՝ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տիկնիկավար և առաջադեմ դերասան։

 Ուսանողները ոչ միայն ծանոթացան տիկնիկավարության հմտություններին, այլև շփվեցին տիկնիկների հետ՝ քննարկելով տարբեր թեմաներ տիկնիկավարի հետ։

Այս հանդիպումը մեծ ոգեշնչում դարձավ բոլորի համար՝ բացահայտելու տիկնիկային արվեստի կախարդանքը։