Արտ թերապիայի հերթական դասընթացը նվիրված էր պարաթերապիային։
 Ուսանողները հնարավորություն ունեցան ստանալու նոր գիտելիքներ և հմտություններ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի պարերի հետազոտող, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Շամամյանից։
 Դասընթացի ավարտին ուսանողները նաև սովորեցին երկու ազգային պար՝ ձեռք բերելով ոչ միայն տեսական, այլև գործնական հմտություններ։