Արտ թերապիայի հերթական հանդիպումը նվիրված էր երաժշտաթերապիային
Մասնավորապես՝ քննարկեցինք, թե ինչպիսի հոգեբանական, թերապևտիկ ազդեցություն կարող են ունենալ օրորոցայինները երեխաների նախածննդյան և վաղ մանկիկության շրջանում։
Հրավիրված մասնագետը՝ Աննա Ամիրխանյանը — երաժշտագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս էր։
Նա մեզ փոխանցեց շատ հետաքրքիր ու արժեքավոր տեղեկատվություն, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց ուսանողների կողմից։
Հանդիպումը իսկապես ջերմ ու ներդաշնակ մթնոլորտում անցավ՝ լեցուն նոր գիտելիքներով և երաժշտական ներաշխարհի բացահայտումներով։