Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ՝ հ.գ.թ., դոցենտ Հ.Պետրոսյանը «Հոգեբանություն» կրթական ծրագրի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների հետ «Ընտանիքի հոգեբանություն» և «Տարիքային հոգեբանություն» դասընթացների շրջանակներում անցկացրեց բաց դաս՝ բուլինգի մասին ֆիլմի դիտում-քննարկում և սթրեսակայնության վերաբերյալ տեսագործնական սեմինարի ձևաչափով:
Ֆիլմի քննարկումններում ներառվեց նաև հուզական ապրումակցման (էմպաթիա) թեման, այն դիտելով որպես ամեն տեսակի փոխհարաբերությունների համար կարևոր երևույթ։
Ուսանողները փորձեցին գործնականորեն կառավարել նաև սեփական հույզերը առաջադրելով բուլինգի՝ անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքի՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում, կանխարգելման ուղիներ:

Դասն ընթացավ ակտիվ քննարկումներով և հոգեբանական վերլուծություններով։