2025 թ. ապրիլի 17-18-ին Հայ Ռուսական Սլավոնական համալսարանում տեղի ունեցավ «Актуальные вопросы психологии личности идентичность адаптация» վերտառությամբ միջազգային գիտաժողովը, որին իր ակտիվ մասնակցությունը ունեցավ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը` ի դեմս պրոռեկտոր հ.գ.թ. Ջ.Բաղդասարյանի, ով իր ողջույնի խոսքը հղեց գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին` փոխանցելով «Ուրարտու» համալսարանի ռեկտոր հ.գ.դ., պրոֆեսոր Ս.Ա.Սեդրակյանի ողջույնը:
Գիտաժողովը նվիրված էր ժամանակակից աշխարհում անհատականության հարմարվողականության խնդիրներին, տրամատիկ փորձի ազդեցության տակ անհատի հիմնական համոզմունքների վերափոխման, հոգեբանական բարեկեցության անհատական ինքնության և հարմարվողականության փոխհարաբերություններին, անհատի հոգեբանական բնութագրերի ուսումնասիրությանը, միջազգային կոնֆլիկտներին, հոգեբանական գործունեության ընկալմանը և բազմաթիվ այլ արդիական հարցերի։
Տիկին Բաղդասարյանը ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը հոգեբանական մտքի նորանոր ձեռքբերումների սփռումն է գործընկեր համալսարանների և գիտական այլ կազմակերպությունների մասնակցությամբ, որը էլ ավելի է նպաստում հոգեբանության որպես գիտության դինամիկ զարգացմանը