Հունիսի 27-ին, «Ուրարտու» համալսարանում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը։

 Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հիմնական հարցերը.

1. 2024–2025 ուսումնական տարվա գիտակրթական աշխատանքների և արդյունքների ամփոփում
2. Գիտական աշխատանքների քննարկում և երաշխավորում։

 Նիստի ընթացքում ներկայացվեցին ընթացիկ տարվա ակադեմիական գործունեության արդյունքները, վեր հանվեցին առկա խնդիրները և քննարկվեցին դրանց լուծման ուղիները։

Համալսարանի ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր՝ հ.գ.թ. Ջ. Բաղդասարյանը հանդես եկավ կառուցողական առաջարկություններով՝ ուղղված համալսարանի գիտակրթական որակի շարունակական բարելավմանը։