Ապրիլի 7-ին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին Երևանում կայացած Էրազմուս+ ազգային գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը։

Համալսարանից ներկա էին ռեկտոր Ս․ Սեդրակյանը, արտաքին կապերի բաժնի և որակի ապահովման պատասխանատուներ Ա․ Սանթրոսյանը և Ս․ Համբարձումյանը։

Մասնակցությունը հնարավորություն տվեց ծանոթանալու գրասենյակի գործունեությանը, հաստատելու նոր կապեր և քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները Էրազմուս+ ծրագրերի շրջանակում։