Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ Արտթերապիայի հերթական հանդիպումը, որը վարեց համալսարանի ուսանողուհի՝ Մելինա Պետրոսյանը:
Արտ-թերապիան հոգեախտորոշման ստեղծագործական խորը մեթոդներից է՝ կապված անհատի հնարավորությունների բացահայտման, թաքնված ուժերի ազատագրման հետ, արդյունքում մարդը գտնում է իր խնդիրների լուծման արդյունավետ ձևերը:
Օգնում է բարձրացնել ինքնագնահատականը, վստահություն սեփական ուժերի նկատմամբ,
Օգնում է արտահայտել սեփական հույզերն ու նպաստում դրանց ճանաչմանն ու բացահայտմանը,
Ձևավորվում է շփման հմտություններ. աջակցել, լսել և տեսնել դիմացինի հույզերը։
Հանդիպումը ոչ միայն մասնագիտական փորձի նոր ձեռքբերում և դասընթացի կրեատիվ կառուցման հնարավորություն էր, այլև մասնակիցների ինքնաճանաչման և սեփական վախերը, թաքնված ապրումները հաղթահարելու աջակցում։