Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ «Հոգեբանություն» և «Սոցիալական աշխատանք» մասնագիտական կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Ուրարտու» համալսարանի ռեկտոր Ս․Սեդրակյանը, շնորհավորելով շրջանավարտներին, ընդգծեց. «Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն անում է առավելագույնը մրցունակ և որակյալ կրթություն տրամադրելու համար, որի հավաստիքը մեր հազարավոր շրջանավարտներն են, որոնք այսօր հաջողությամբ իրենց գործունեությունն են ծավալում պետական և մասնավոր ոլորտներում»։ Նա շրջանավարտներին մաղթեց մասնագիտական հաջողություններ ու վերելքներ, նորանոր ձեռքբերումներ ապագա բոլոր նախաձեռնություններում։