Այսօր «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ 2024-2025 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Սիրելի՛ շրջանավարտներ, այս կարևոր օրը նշանավորում է ձեր նվիրումով և սիրով անցած ուսումնառության շրջանի հաջող ավարտը և նոր կյանքի՝ մասնագիտական գործունեության մեկնարկը։

Դուք ընտրել եք մի ուղի, որը պահանջում է ոչ միայն գիտելիք և հմտություն, այլև մեծ սիրտ, կարեկցանք և պատասխանատվություն։
 Թող ձեր ձեռք բերած գիտելիքներն ու մարդկային բարձր արժեքները ծառայեն հասարակության բարելավմանը, անհատների հոգեկան առողջության ամրապնդմանը և առավել համերաշխ աշխարհի կերտմանը։
 
Շնորհավորում ենք բոլորիդ այս նշանակալի ձեռքբերման առթիվ։ Մաղթում ենք ուժ, եռանդ, ստեղծագործ մտածողություն և հավատ ձեր առաքելության նկատմամբ։ Թող ձեր մասնագիտական ուղին լուսավոր լինի, լի մարդկային ճշմարիտ արժեքներով և գոհունակությամբ ձեր կատարած գործից։

Մաղթում ենք պայծառ ու իմաստավոր ճանապարհ։