Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ուսանողական խորհուրդն ամփոփեց մասնագիտական կուրսերի միջև հայտարարված «Կրեատիվ Ամանոր» մրցույթի արդյունքները։

ՈւԽ նախագահը, համալսարանի ուսումնավարչական անձնակազմը գնահատեցին ուսանողների թիմային աշխատանքներն ու լսարանների տոնական տեսքը, կարևորելով նրանց ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները։