Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում ուսանողների տոնին անցկացվեց հանդիպում-քննարկում նվիրված կրթության և գիտության հեռանկարներին և արդի խնդիրներին։ Հանդիպմանը մասնակցում էին ուսումնական հարցերով պրոռեկտոր Մ. Այվազյանը, Ռեկտորի խորհրդական, որակի ապահովման պատասխանատու Ս. Համբարձումյանը, Հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հ. Պետրոսյանը, հոգեբանության ամբիոնի դասախոս Մ.Թոզալաքյանը և ՈւԽ նախագահ Ն.Մինասյանը։