Հունվարի 14-ին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի “Ուրարտու” համալսարանի ներկայացուցիչները՝ ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր, հ․գ․թ․ Ջեմմա Բաղդասարյանը, հ․գ․թ․ Նունե Մնացականյանը և հ․գ․թ․ Հասմիկ Կիրակոսյանը մասնակցեցին Հայաստանի հոգեբանների միության և գործընկեր կառույցների կողմից կազմակերպած մասնագիտական հանդիպմանը, որը նվիրված էր հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների, մարտահրավերների և զարգացման հեռանկարների քննարկմանը։
Քննարկվեցին ինչպես համակարգային հարցեր, այնպես էլ մասնագետների դերի, համագործակցության և որակի բարձրացման կարևոր ուղղությունները։ Նման հանդիպումները կարևոր հարթակ են՝ փորձի փոխանակման, համատեղ լուծումների որոնման և ոլորտի շարունակական զարգացման համար։




