Գործնական Հոգեբանության և Սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ներկայացուցիչներ փոխգնդապետ Ա.Գևորգյանի և մայոր Ա.Մնացականյանի հետ։
Նրանք ներկայացրեցին կենտրոնի գործունեությունն ու լիազորությունները, աշխատանքի ընդունվելու պայմանները, առկա թափուր հաստիքները։
Մասնակիցները հետաքրքրությամբ լսեցին բանախոսներին, ինչպես նաև քննարկեցին պրակտիկայում հանդիպող դեպքեր։
 Հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանով։