[av_textblock size=” av-medium-font-size=” av-small-font-size=” av-mini-font-size=” font_color=” color=” id=” custom_class=” av_uid=’av-m2odbkye’ admin_preview_bg=”]
Ավարտական վերջին օրն էր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում 17-20 տարեկանների համար ընթացող հոգեբանական հմտությունների զարգացման եռօրյա թրեյնինգը։
Հերթական ինտերակտիվ դասընթացը վարեց «Ուրարտու» համալսարանի ուսանողուհի Լիանա Մանուկյանը։
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ «Ուրարտու» համալսարանի ռեկտորի խորհրդական, ծրագրի ղեկավար Ս. Համբարձումյանը, ով մասնակիցներին հանձնեց համալսարանի հավաստագրեր։
Հետադարձ կապը վկայեց, որ ծրագիրը հաջողությամբ է ավարտվել, խոսնակները գերազանցել են մասնակիցների սպասելիքները, ծրագիրն իր նպատակին է ծառայել։
«Ուրարտու» համալսարանը՝ դասախոսները և ուսանողները պարբերաբար կազմակերպում և մասնակցում է գալիք սերնդի հոգեբանական, սոցիալական և իրավական հմտությունների ձևավորմանն ու զարգացման ուղղված ծրագրերի։
[/av_textblock]
[av_gallery ids=’8424,8415,8416,8421,8417,8418,8419,8420,8422,8423,8425,8426,8427,8428,8429′ style=’thumbnails’ preview_size=’portfolio’ crop_big_preview_thumbnail=’avia-gallery-big-crop-thumb’ thumb_size=’portfolio’ columns=’5′ imagelink=’lightbox’ lazyload=’avia_lazyload’ alb_description=” id=” custom_class=” av_uid=’av-m2odak06′ admin_preview_bg=”]