Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանություն» ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները Հոգեբանության դասավանդման մեթոդներ և Հատուկ հոգեբանություն դասընթացների հերթական հանդիպումներն անցկացրին «Դիա Լոգ» հոգու և մտքի ներդաշնակ զարգացման կենտրոնում՝ Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, հոգեբան-դասախոս Մ. Գևորգյանի ղեկավարությամբ։
Դասընթացի ընթացքում ուսանողները կիրառեցին ավազաթերապիա և հույզերի կենտրոնացման ճանաչողական այլ մեթոդներ: