Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան, Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ «Հոգեբանություն և Իրավունք» աշխատարանը (workshop):
Աշխատարանի խոսնակ, «Ուրարտու» համալսարանի դասախոս, իրավաբան Ս․ Համբարձումյանը ներկայացրեց.

Հոգեբանության և իրավունքի հիմնական ուղղություններն ու համագործակցությունը,
Ինչպե՞ս է իշխանությունը փոխում մարդուն. վերլուծեցին հայտնի «Սթենֆորդի բանտային գիտափորձը»:
Ի՞նչ անել, երբ այցելուն խոստովանում է հանցագործություն. ո՞րն է ավելի կարևոր՝ գաղտնիությո՞ւնը, թե՞ օրենքը:
Ինչպե՞ս պաշտպանել երեխային դպրոցական բուլիինգից և ուսուցչի ճնշումից:

Աշխատարանի մասնակիցները թիմային քննարկումներ ունեցան Իրավիճակային խնդիրների (case study) վերլուծությամբ: Աշխատարանի փորձագետ-հոգեբան «Ուրարտու» համալսարանի դասախոս, հ․գ․թ․ Ա․ Մուրադյանը մասնագիտական եզրակացություններով գնահատեց թիմերի աշխատանքը։
Աշխատարանին մասնակցեցին «Ուրարտու» համալսարանի դասախոսական և ուսանողական անձնակազմը, շրջանավարտ-հոգեբան մասնագետներ, գործընկեր Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի մասնագետներ և ուսանողներ, արխիվային գործի աշխատողների արհեստակցական կազմակերպության աշխատակից-իրավաբաններ։
Աշխատարանն ընթացավ թեժ քննարկումներով, արդյունքահեն վերլուծություններով։