Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հյուրընկալել էր «Հոգեվերլուծական թերապիա» գրքի հեղինակ, Միջազգային Հոգեվերլուծական Համալսարանի պրոֆեսոր Հորսթ Քեխելեին:

Գրքի հեղինակ Հորսթ Քեխելեն, ով կարևորեց գրքի հայերեն թարգմանությունը, նշեց, որ գիրքը ունի ավելի քան 40 տարվա պատմություն և թարգմանվել է  մոտ 27 լեզուներով և այսօր արդեն կարևոր ձեռնարկ է համարվում տվյալ ոլորտի մասնագետների համար:

Երեկոյի վերջում գրքի հեղինակին իրենց հարցերը ուղղեցին բազմաթիվ մասնագետներ և ուսանողներ, իսկ այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա ապագա հոգեբաններին և ոլորտի մյուս մասնագետներին՝ Հորսթ Քեխելեն հորդորեց նախ և առաջ լինել քննադատ, որով կկատարելագործվեն իրենց մասնագիտության մեջ:

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի  «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Ս.Սեդրակյանը նույնպես հայտնեց իր կարծիքը գրքի վերաբերյալ: