Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «ՈՒրարտու» համալսարանի ուսանողական խորհուրդի անդամները ռեկտորի խորհրդական Ս․ Համբարձումյանի և դասախոս, մ․գ․թ․, դոցենտ Մ․ Գևորգյանի ղեկավարությամբ ճանաչողական և գործնական այց ունեցան Գյումրի քաղաք։

Խումբը` Գյումրու քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում` ծանոթացավ Գյումրու առօրյային, մշակույթին ու պատմությանը։ Ճանաչողական զբոսանք ունեցան քաղաքի հիշարժան վայրերով, այցելեցին Սուրբ Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, «Մեր մանկության տանգոն» ֆիլմից Ֆրունզիկ Մկրտչյանի և Գալյա Նովենցի մասնակցությամբ հայտնի տեսարանի պատշգամբ, Վառեմ-մարեմ արվեստանոց։

Օրվա երկրորդ մասը գործնական բնույթ ուներ՝ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «ՈՒրարտու» համալսարանի և Գյումրու «Գաղափարակիցներ» հոգեսոցիալական աջակցման կենտրոնը կնքեցին համագործակցման համաձայնագիր։ Ինչպես նաև  կենտրոնում ունեցան հանդիպում-քննարկում, կենտրոնի նախագահ, հոգեբան Ելենա Հովհաննիսյանը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին։

Օրը հագեցած էր ջերմությամբ և Գյումրվա կոլորիտով։