«Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հանդիպում Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողների հետ:
Համալսարանի ռեկտոր հ.գ.դ., պրոֆեսոր Ս.Սեդրակյանը ողջունեց քոլեջի ուսանողներին, և ներկայացրեց համալսարանի գործունեությունը՝ նշելով,որ այս հանդիպումը նրանց հնարավորություն է տալիս լիարժեք ծանոթանալ համալսարանի մասնագիտական ծրագրերին և ընտրել իրենց ապագա մասնագիտությունը:
«Հոգեբանություն» և «Սոցիալական աշխատանք» ամբիոնի վարիչներ՝ հ.գ.թ., դոցենտ Հ.Պետրոսյանը և հ.գ.թ Ջ.Բաղդասարյանը ներկայացրին համալսարանում գործող կրթական ծրագրերը, մասնագիտացումները և կարիերայի հնարավորությունները:
 Ուսանողի իրավունքների և ազատությունների, դասավանդման մեթոդների կարևորության և աշխատաշուկայի փոփոխությունների մասին խոսեց Որակի ապահովման պատասխանատու Ս. Համբարձումյանը։
 Ուսանողների հետ Ինքնաճանաչման հոգեբանական թեստ իրականացրեց «Հոգեբանություն» կրթական ծրագրի դասախոս Մ. Գևորգյանը։
Հանդիպումն անցավ ջերմ, անմիջական և հարցադրումների մթնոլորտում։